▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Մխեյանի «Քողարկված Ճշմարտություն» - ը` բնապահպանական և հանքարդյունաբերության խնդիրների մասին

Արմեն Մխեյանի  «Քողարկված ճշմարտություն»  վեպի սյուժեի հիմքում իրական դեպքեր են: Այս մասին  Asekose.am-ին տեղեկացրել է վեպի հեղինակը: Վեպում պատմվում է Թեժ լեռան մասին, որն  այսօր հանդիսանում է ՀՀ ռադիոակտիվ տարրերի կուտակման մեծությամբ երկրորդ գոտին: Այդ հանգամանքը կառավարությունը հաշվի չի առնում: Հեղինակը, հիմք ընդունելով այս հանգամանքը, կառուցել է վեպի սյուժեն և գործողությունները, որոնք արդեն մտացածին են, սակայն ամբողջացնում են իրական բոլոր վտանգները, որոնք կարող են ի հայտ գալ: Թեժ լեռը, որպես այդպիսին միակը չէ: Վեպի հիմնական գաղափարը բնապահպանական մի շարք խնդիրների, պետական կառույցների բացթողումների և թերացումների վերացմանն ուղղված քայլերի ձեռնարկման և խնդիրների վերհանմանն է ուղղված: 

Վեպի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more