Որքան պիտի աղտոտված լինի մարդկային սիրտը, որքան պիտի պղտորված լինի մարդկային ուղեղը, որքան պիտի մարդ չարացած լինի, որ դիմացինին մահ ցանկանա.
Էտ ցանկացողը գոնե մի վայրկյան մտածե՞լ է, որ կարող է մի օր էլ իր մայրը, քույրը, կինը, եղբայրը կամ հարազատ ու իրեն թանկ մեկը վթարի ենթարկվի և այն լինի ճակատագրական:
Չեք ուզում ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ մաղթել` ՄԻ ՄԱՂԹԵՔ, բայց ցանկանալ մահ` առնվազն տգիտություն է, անխղճություն, անմարդկային վերաբերմունք մարդու հանդեպ (և կապ չունի, թե նա ով է):
Կարդում եմ ոմանց մեկնաբանությունները և նողկանք եմ զգում:
Ես խղճում եմ բոլոր նրանց, ովքեր չեն գիտակցում, թե ինչ են ցանկանում դիմացինին:
Ինչ էլ որ լինի, ինչ իրավիճակներ ու հանգամանքներ էլ որ լինեն` ՄԻ ԿԱԹԻԼ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄԵՆԱԼ ՉԷՐ ԽԱՆԳԱՐԻ:
Շուտափույթ ապաքինում ավտովթարից տուժածներին:
Առողջություն մի մաղթեք, բայց և մահ մի ցանկացեք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet