▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արքայազն Չարլզը Հայաստան է գալիս

Ուելսի արքայազն Չարլզը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր: Արքայազնի այցի մասին պաշտոնապես հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:

Համաձայն դեսպանատան հաղորդագրության՝ արքայազնը կլինի Արքայական ընտանիքի առաջին անդամը, ով այցելու է Հայաստան մայիսի 28- 30-ը:  Ինչպես տեղեկացնում է դեսպանատունը` «Երևան, իմ սեր» ծրագրի հիմնադիրը Արմեն Սարգսյանն է` Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետը և անկախացած Հայաստանի առաջին դեսպանը Լոնդոնում:

«Սա ճարտարապետական ժառանգության վերածնման նախագիծ է զուգորդված լուրջ հասարակական ազդեցության ծրագրերով, որը վերականգնելու է պատմական նշանակություն ունեցող շենքերը Երևանում, հարմարեցնելով դրանք նորովի օգտագործման համար բարեգործական նպատակով:

Այս առումով «Երևան, իմ սերը» շատ նման է «Դամֆրիների տուն» ճարտարապետական ժառանգականությանն ուղղված բարեգործական ծրագրին Շոտլանդիայում, որին անձամբ աջակցում է Ուելսի արքայազնը: Այն ոչ միայն վերստեղծում է շրջակա միջավայրը, այլև որպես ժառանգություն փոխանցվում ապագա սերունդներին:

Հայաստանյան այցելության ընթացքում Արքայազնը կայցելի նաև Մատենադարան:

Ուելսի Արքայազնը և Արմեն Սարգսյանը հանդիպում են ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր նստավայրում:

Արքայազնն այցելելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, նաև ներկա է գտնվելու Երևանի Օպերայի տանը կայանալիք համերգին, որին հաջորդելու է ընդունելություն և ընթրիք` ի պատիվ «Երևան, իմ սեր» ծրագրի նվիրատուների: Բարեգործությունը նախատեսում է Երևանի Կոնդ համայնքում` Սբ. Հովհաննես եկեղեցու հարևանությանբ վերակառուցել պատմական 3 շենք, որոնք Մոր և Մանկան ապաստան կլինեն անապահով ընտանիքների համար, նաև մսուր առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար և համայնքային գործունեության կենտրոն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more