▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Զախարյանը վնասվածք է ստացել

Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը ոտնաթաթի վնասվածք է ստացել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են իսպանական ակումբի մամուլի ծառայությունից։

Հունվարի 27-ին կայացած «Ռայո Վալիեկանոյի» դեմ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպման 29-րդ րոպեին հայկական արմատներով ռուսաստանցի կիսապաշտպանին փոխարինել է Բրայս Մենդեսը։

«Այս վնասվածքը նոր չէ, բայց հիմա խորացել է։ Դեռ բուժզննում չի անցել եւ պարզ չէ, թե ինչքան կտևի վերականգնումը»,- հայտնել է Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more