▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտագաղթի հիմնական պատճառը հավատի բացակայությունն է

Մի հավատացեք, երբ ասում են, որ արտագաղթի հիմնական պատճառը սոցիալական բարդ կացությունն է Հայաստանում: Անշուշտ, սոցիալական պայմանները մեծ դեր են խաղում արտագաղթի հարցում, բայց մշտապես Հայաստանից փախչող հազարավոր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գիտակցված, թե անգիտակից, հեռանում է ոչ վատ սոցիալական պայմաններում ապրելու պատճառով (ի վերջո, որպես կանոն դուրսն էլ մի երևելի վիճակում չեն լինում), այլ հավատի բացակայության պատճառով: Հավատի՝ առ պետություն, առ վաղվա օրը ու առ հավատ ունենալը:

Երբ պետությունը պետություն է լինում, իսկ ժողովուրդը տոգորված է լինում համազգային գաղափարով, հավատացեք, անհամեմատ ավելի վատ սոցիալական պայմանների դեպքում էլ ոչ միայն չեն արտագաղթում, այլև մնում են ու շատանում են, որովհետև հավատում են, որ եթե այսօր դիմանան, վաղը արդեն հաստատ լավ կլինի, և եթե անգամ իրենք դա չտեսնեն, ապա իրենց զավակները ու թոռները կտեսնեն, բայց դրա համար պետք է մնալ ու երկիր կառուցել:

Ասածս ֆանտաստիկայի ժանրից չէ, որովհետև բավական է նայել հենց մեր երկրի ոչ այնքան հեռավոր պատմական փուլին, երբ 20-ականներից 40-ական թվականները, երբ Հայաստանում սով էր, տիֆ ու խոլերա, մանկատները լեփ-լեցուն էին որբերով, ազգը գրեթե զրկվել էր իր գենոֆոնդից ցեղասպանության ու պատերազմների արդյունքում, ընդամենը 20 տարում մարդիկ ոչ միայն չհանձնվեցին, այլև ոտքի կանգնեցին, հերոսաբար դրսևորեցին իրենց թե՛ երկիրը կառուցելու հարցում, թե՛ Մեծ Հայրենականի մարտի դաշտում, իսկ պատերազմից հետո էլի լարեցին ազգային ուժերը ու մի քանի տասնամյակում ստեղծեցին մի կոմպլեքս, որի փլատակների վրա՝ 20 տարուց ավել ձգվող անողոք ու անդադար թալանի ու սպիտակ ցեղասպանության ֆոնի վրա, մեր ազգը դեռ կյանքի նշույլներ է տալիս:

Ի՞նչ գաղափար կարող է մեզ միավորել, ճիշտն ասած` դժվարանում եմ ասել, բայց եթե այդպիսի շրջադարձ չլինի, մեր՝ որպես ազգի ու պետութան կործանման խնդիրը, կարծում եմ, մոտակա 5-7 տարիների հարց է...

Գևորգ Ալեքսանյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more