▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքում. նորատուսցիների վիճաբանությունն ավարտվել է կրակոցով

Երեկ, հոկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։25-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-3/krakoc.jpg

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ վիրահատարանում է։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 43-ամյա Յաշա Աֆրիկյանն է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է՝ Յ. Աֆրիկանը, Նորատուս գյուղի բնակիչներ՝ 39-ամյա Հովհաննես Աֆրիկյանը և 39-ամյա Արտուշ Գրիգորյանը նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Ա. Գրիգորյանին պատկանող ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով գնացել են իրենց գյուղի «Կայի դիք» կոչվող տարածք, որտեղ միմյանց մեջ խոսք ու զրույցը վերածվել է վիճաբանության ու ծեծկռտուքի։ 

Այդ ամենից հետո Ա. Գրիգորյանը իրեն պատկանող «ՄՍ-2112» մոդելի 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանով կրակոց է արձակել, ինչի հետևանքով Յ. և Հ. Աֆրիկյանները մարմնի տարբեր մասերում մարմնական վնասխվածքներ են ստացել, ինչից հետո արդեն Յ. Աֆրիկյանը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել են մարմի տարբեր հատվածների բազմաբեկորային վնասվածքներ, իսկ Հ. Աֆրիկյանը հրաժարվել է բժշկական օգնությունից։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more