▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտասահմանցի փաստաբանները լծվել են Արթուր Ալեքսանյանի մենամարտը վիճարկելու գործընթացին. ինչ է սպասվում

ԱրմԼուր.am-ը գրում է, որ կայքին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, արտասահմանցի փաստաբաններից կազմված խումբն ակտիվորեն զբաղվում է Լոզանի արբիտրաժային դատարանում Արթուր Ալեքսանյանի մենամարտը վիճարկելու հարցով:

Մասնագետները նշել են, որ գործը բարդ է լինելու, սակայն հավանական է, որ կշահեն այն:

Սա կարող է նախադեպ լինել սպորտային պատմության մեջ, քանի որ Օլիմպիական խաղերի պատմության ընթացքում ըմբշամարտում ունեցած հաղթանակները երբեք չեն վիճակրվել:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը, Հայաստան ժամանելու օրը Զվարթնոց օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ նա գնացել էր ոսկե մեդալի հետևից, իրեն ոսկե մեդալն էր անհրաժեշտ։

Նշենք, որ բողոքարկելու համար սահմանված է 21-օրյա ժամկետ, այսինքն մինչև օգոստոսի 28-ը պետք է բողոքը ներկայացնել և սպասել պատասխանին։

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more