▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 28-ին և հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում՝ «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում մրցելով համապատասխանաբար Գվատեմալայի և Էլ Սալվադորի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, որոնք կնախապատրաստվեն այդ հանդիպումներին:

 

Գաել Անդոնյան, «Դիժոն» (Ֆրանսիա)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

Մարկոս Պիզելլի, «Ալ Ռաեդ» (Սաուդյան Արաբիա)

Արաս Օզբիլիս, «Ռայո Վալեկանո» (Իսպանիա)

Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Արթուր Սարկիսով, «Վոլգա» (Ռուսաստան)

Գեղամ Կադիմյան «Կարպատի» (Ուկրաինա)

 

Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը, ինչպես նաև նախապատրաստական ծրագրի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more