▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Աբրահամ- Փոլ Սմիթ մենամարտն՝ այսօր

Այսօր` փետրվարի 21-ին, Բեռլինի «O2 World» մարզապալատում կայանալու է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Փոլ Սմիթի ռեւանշ-մենամարտը:
Աբրահամ-Սմիթ մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաալիքի, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, կեսգիշերն անց, Երեւանի ժամանակով՝ սկիզբը ժամը 1.30 – 1.50-ի հատվածում:
Նախօրեին տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման արարողությունը. 35-ամյա Արթուր Աբրահամը 76,1 կգ է: 32-ամյա բրիտանացի բռնցքամարտիկի քաշը 75,1 կգ է:
Հիշեցնեմ, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է Սմիթին:

Սիրան Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more