▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Աբրահամը նոկաուտի ենթարկեց Թիմ Ռոբին Լիհաուգին

Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (44-5, 29 նոկաուտ) մենամարտ անցկացրեց  նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը (15-1, 8 նոկաուտ) հետ:

Նախօրեին Բեռլինում կայացել էր բռնցքամարտիկների  կշռման  արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում  էր 76,2 կգ, Թիմ-Ռոբին Լիհաուգը՝ 76,0 կգ:

Հանդիպման 8-րդ ռաունդում մրցավարը դադարեցրեց մենամարտը՝ նորվեգացու մարզիչի ռինգ սրբիչ նետելու պատչառով՝ գրանցելով Արթուր Աբրահամի տեխնիկական նոկաուտով հաղթանակը:  

Աբրահամը  նվաճեց WBO International գոտին և այս հաղթանակի շնորհիվ չեմպիոնական գոտու հավակնորդ է դառնում:

Սա նրա առաջին հաղթանակն էր Ռամիրեսից կրած պարտությունից հետո, ու 45-րդ հաղթանակը 50 մենամարտերում, որից 30-ը` նոկաուտով :

Նշենք, որ մենամարտից առաջ Աբրահամն ասել էր, որ իր համար կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և այս մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more