▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Ալեքսանյանը` Բուլղարիայում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող

armfootball.com-ը գրում է․ Բուլղարիայում շարունակվում է «Դան Կոլով - Նիկոլա Պետրով» անվանումը կրող հուշամրցաշարը: Մինչև 98 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը

Նա հասավ եզրափակիչ, որտեղ հեշտությամբ հաղթեց Իտալացի Տիմոնչինիին ու ճանաչվեց մրցաշարի հաղթող:

Նշենք, որ մինչև 80 կգ քաշային կարգում Էդուարդ Սարգսյանընվաճեց բրոնզե մեդալ, իսկ մինչև 71 կգ քաշային կարգում Ռաֆայել Ալեքսանյանը պարտվեց միայն եզրափակչում ու արժանացավ արծաթե մեդալի:

Հիշեցնենք, որ երեկ մրցաշարի հաղթող էր ճանաչվել մինչև 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, իսկ նույն քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանը արծաթե մեդալ էր նվաճել: 

Ալեքսանյանի հաղթանակ գոտեմարտի տեսագրությունը` 2:55:00-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more