▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի վեցակի չեմպիոն

 

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայազգի ըմբիշ անմրցելի Արթուր Ալեքսանյանը դարձավ ոսկե մեդալակիր՝ վստահ հաղթանակ տոնելով բուլղարացի Միլոշի նկատմամբ:

Արթուր Ալեքսանյանը Լոնդոնի բրոնզե, Ռիոյի` ոսկե, Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Ալեքսանյանը 4 անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում, մինչ այս էլ 5 անգամ հաղթել էր Եվրոպայի առաջնությունում: Նա նաև 2019 թվականի Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more