▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Բաղդասարյանը փոխարինել է Սուրեն Խաչատրյանին

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան այսուհետ կգլխավորի ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը հրաժարական է տվել մարզական այս կառույցի նախագահի պաշտոնից:

Ղեկավարի փոփոխությունը տեղի է ունեցել մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի արտահերթ համաժողովում: Ներկա է եղել  նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը, որը, մասնավորապես, հայտարարել է. «Վոլեյբոլը Հայաստանում ժողովրդականություն վայելող մարզաձևերից է, որի զարգացմանը սակայն խոչընդոտում են հրատապ լուծման կարիք ունեցող տարբեր խնդիրներ: Քննարկումների արդյունքում որոշվել է ՀՎՖ նախագահի պաշտոնում առաջադրել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, ում ղեկավարությամբ, վստահ եմ, մարզաձևը վերելքի ուղի կբռնի»:

Կոնֆերանսին մասնակցող 30 պատգամավորները միաձայն ընտրել են Արթուր Բաղդասարյանին, որն, իր հերթին, հավաստիացրել է՝ ջանք ու եռանդ չի խնայի Հայաստանում վոլեյբոլի զարգացումն ապահովելու համար: Նորընտիր նախագահը հայտնել է, որ ՀՎՖ-ն համագործակցության պայմանագիր է կնքել Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ, որը կոչված է խթանելու մեր երկրում մարզաձևի առաջընթացը. տեղեկացնում են ՀՎՖ լրատվության ծառայության տեղեկատվության բաժնից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more