▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Բաղդասարյանը խոսել է Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին

«Ես Սերժ Սարգսյանի հրաժարականը չեմ պահանջի. ինքն է իր հեռանալու մասին հայտարարել »,- այսօրվա ասուլիսում հայտարարել է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն, ով, հիշեցնենք, որ հրաժարական է  տվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ մատնանշելով 5 պատճառներ. Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀՀ Սահմանադրության բարեփոխումների առիթով, սահմանադրական բարեփոխումների անցկացման փաստը,  ՍԴ որոշումը պարտադիր կուտակայինի մասին, կառավարության հրաժարականն ու նոր կառավարությունը:

« Սերժ Սարգսյանի հետ մենք ընկերներ ենք, սակայն յուրաքանչյուրս գնում ենք մեր ճանապարհով,քանի որ մեր տեսլականները նույնը չեն»,-ասել է Արթուր Բաղդասարյանն ու չի բացառել, որ հնարավոր է 2018-ին առաջադրի իր  թեկնածությունը նախագահական ընտրություններում, սակայն նաև նշելով, որ մինչ այդ շատ ջրեր կան հոսելու...

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more