▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Գևորգյանը զգուշացնում է չփորձել խլել բռնցքամարտի ֆեդերացիան

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը հերթական անգամ կոչ է անում ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեին ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությանը՝ չմիջամտել ֆեդերացիայի գործերին: Նա գրառում է կատարել ֆեյսբուքում:

 

 

 

 

 

 

«Հարգելի հայրենակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ և լրագրողներ, վերջին ժամանակներում բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի շուրջ ստեղծված արհեստածին լարվածության շուրջ ավելորդ չեմ համարում տարածվող ապատեղեկատվությունները հերքելու նպատակով ներկայացնել հետևյալը.
ՀԱՕԿ ներկայացուցիչների և Բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի միջև ստեղծված իրավիճակն առնվազն տարակուսելի է այնքանով, որ կոմիտեի որոշ ներկայացուցիչներ մարզաշխարհի էթիկայի և իրավական հարթությունը կանոնակարգող նորմերից անտեղյակ են և կամա թե ակամա փորձում են հղումներ կատարել մտացածին կանոնակարգումների վրա:
Հարկ եմ համարում ևս մեկ անգամ մարզաշխարհի որոշ ներկայացուցիչների հիշեցնել, որ բռնզքամարտի ազգային ֆեդերացիան անկախ և ինքնուրույն հասարակական կազմակերպություն է և առաջնորդվում է բացառապես կանոնադրությամբ և ԱԻԲԱ-ի սահմանած կանոններով:
Տեղեկացնում եմ, որ Ֆեդերացիան անձնական ամբիցիաների համար սեփականաշնորհելու ցանկացած փորձ դատապարտված է լինելու ձախողման:
Ակնկալում եմ նաև ՀՀ կառավարության օրինական միջամտությունը և աջակցությունը որոշ կառույցների (մասնավորապես՝ ՀՀ սպորտի նախարարության և ՀԱՕԿ-ի) չպատճառաբանված ներգործությունների հարցով:
Առանց մեկնաբանությունների ներկայացնում եմ EUBC նախագահի հայերեն թարգմանությամբ նամակը:
»,- նշել է նա ֆեյսբուքյան գրառման մեջ:

 

 

 

Գրառմանը կից Գևորգյանը ներկայացրել է Բռնցքամարտի Եվրոպայի միությունը (EUBC) նախագահ Ֆրանկո Ֆալչինելիի՝ իրեն ուղղված նամակը: Վերջինս կոչ է անում AIBA-ի (Բռնցքամարտի միջազգային միություն) նախագահ Գաֆուր Ռախիմովին եւ ASOIF-ի (ամառային օլիմպիական մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների ասոցիացիա) նախագահ Ֆրանչեսկո Ռիչչի Բիտտիին կանխել միջամտությունը:

 

 

 

 

 

 

 

«Հարգելի պարոն Գևորգյան
Հարգարժան Արթուր
Որպես EUBC նախագահ ՝ես կցանկանայի արտահայտել իմ մտահոգությունը Ձեր կողմից մանրամասն ներկայացրած նամակի վերաբերյալ,որում ներկայացված է այն բարդ իրավիճակը,որը ստեղծվել է բռնցքամարտի ֆեդերացիայի և ՀԱՕԿ-ի միջև։
Ձեր կողմից բարձրացված խնդիրը շատ լուրջ է և անհանգստացնող Օլիմպիական բռնցքամարտի ապագայի համար Ձեր հեղինակավոր երկրում։Ուստի ես կցանկանայի հրավիրել AIBA-ի և ASOIF -ի նախագահներին,որպեսզի նրանք անմիջականորեն զբաղվեն այդ խնդիրներով,կյանքի կոչեն օրենքները,խուսափեն միջամտությունից և ապահովեն անհրաժեշտ աջակցություն Ձեր ղեկավարությանը։Ես վստահ եմ,որ նախագահ Գաֆուր Ռախիմովը և նախագահ Ֆրանչեսկո Ռիչչի Բիտտին կկարողանան լուծել այս անընդունելի մարտահրավերը։
Ցանկանում եմ Ձեզ ամենայն բարիք և անհամբերությամբ սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը մոտ ապագայում։
Անկեղծորեն Ձեր 
Ֆրանկո Ֆալչինելի
EUBC Նախագահ»,- նամակում գրել է Ֆալչինելին։

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՀԱՕԿ-ն ու Հայաստանի սպորտի նախարարությունը անօրինական են ճանաչում օգոստոսի 2-ին կայացած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը, որտեղ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը վերընտրվեց նախագահի պաշտոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more