Մամուլին հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել ՔՊ քաղաքական ժողովի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիստի ընթացքում էլ իշխանականներն ընտրել են նոր փոխվարչապետին։
Մեդիահաբ.am-ն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով՝ նոր փոխվարչապետը ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանն է։
Համբարձում Մաթեւոսյանի պաշտոնից ազատվելուց հետո անուններ էին շրջանառվում արդեն «թափուր» մնացած պաշտոնի համար։ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետի պաշտոնում Ջավադյանին է տեսել, վերջինիս թեկնածությունն էլ հաստատվել է: