▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուրի ու նրա ընկեր Գարիկի հետ ծով ենք մեկնում․ Աննա Հակոբյանը տեսանյութ է ներկայացրել

Արթուրի ու նրա ընկեր Գարիկի հետ ծով ենք մեկնում․ Աննա Հակոբյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․

«Երազանքներն իրականանալու հատկություն ունեն. երբ մայիսի 2-ին Գյումրու՝ «Երեխաների տուն» մանկատան սաների հետ Երևանում զբոսնում էինք, Արթուրը, ով կուրություն ունի, կարծեց, թե Հանրապետության հրապարակի շատրվանը ծով է. նա երազում էր ծովում լինել։ Երբ այդ դրվագը տանը պատմեցի վարչապետին, ասաց. «Աննա, այդ երեխային տար ծով»։

Եվ այսօր Արթուրի և նրա ընկեր Գարիկի հետ ծով ենք մեկնում։ Ու քանի որ թռիչքը հետաձգվեց. Արթուրն ու Գարիկը հնարավորություն ունեցան նաեւ հանդիպել վարչապետին և զրուցել նրա հետ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more