Այսօր մի գործով արվեստի մինիստրին տեսնելու գնացի և ճիշտ Եղիսե մարգարեի օրն ընկա։
Հիշո՞ւմ եք՝ այդ մարգարեն մի օր ցանկություն է հայտնում Աստծուն տեսնելու։ Աստված ասում է՝ գնա, ինչ-որ հեղեղատում սպասիր, ես սրընթաց կգամ ու կանցնեմ՝ կտեսնես։ Մարգարեն գնում է հեղեղատ ու երկնքին նայում, թռչուն է թռչում՝ կարծում է Աստված նրա մեջն է, որոտի, կայծակի մեջ Աստված է ենթադրում, քամու մեջ՝ Աստված։
Ինձ էլ ասացին՝ մինիստրը դեռ չի եկել, միջանցքում սպասիր նրա գալուն։ Ես էլ անձամբ չեմ տեսել ու չգիտեմ՝ ինչ կերպարանք ունի։
Ինչ հաստավիզ, փորն ուռած մարդ տեսա ներս մտնող՝ մինիստր կարծեցի։
Վերջում միայն պարզվեց, որ արվեստի մինիստրը ո՛չ փոր ունի, ո՛չ վիզ. ընդհակառակը, շատ թեթև մեկն է։ Այնպես որ միայն «քամու» մեջ պետք էր փնտրել...
Արվեստի մինիստրը ո՛չ փոր ունի, ո՛չ վիզ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet