▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտ Կարապետյան. ՀՀ ոստիկանության գորշ գայլը

nrnak.com-ը գրում է, որ բազմիցս  անդրադարձել է  ուժային կառույցներին: Ամենաքիչը թիրախի տակ է հայտվել  ՀՀ ոստիկանությունը, և այս հանգամանքը կապված է եղել այն բանի հետ, որ տվյալ հիմնարկությունը ղեկավարող պաշտոնյան իր վարած գործունեության արդյունքում կարողացավ ապացուցել իր համեմատական պարկեշտ լինելը:

Բայց վերջինիս ենթակաները փայլում են իրենց հանցավոր, հակապետական վարքագծով: Դրանցից մեկը Երևան քաղաքի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն է: Կայքը, մասնավորապես, գրում է.

Կատարելով «էքսպրոմ»  հետազոտություն Ա.Կարապետյանի անցյալի հետ կապված կարող ենք ասել, որ վերջինս իր ծառայողական առաջխաղացման համար պարտական է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Վստահաբար կարող ենք ասել, որ հենց նույն Ալիկ Սարգսյանը զղջում է իր բուծած կարդի համար, քանի որ նախարարի պաշտոնից ազատվելու հրամանից անիմջապես հետո խորտակվող նավի առնետի նման Աշոտ Կարապետյանը մի նավից թռչեց մյուսը: Թռչելուց բացի սկսեց լուտանքներ ու վարկաբեկող փաստեր հրապարակել «ի հիշատակ» Ալիկ Սարգսյանի:

Երևանի ոստիկանապետին հաջողվեց իր ձեթ-օճառային գործունեության արդյունքում հասնել այն բանի, որ նկատվեց և նշանակվեց պաշտոնի: Նշանակումից շաբաթներ անց Երևանի կայազորի ոստիկանները սկսեցին ատելությամբ «դոշները թափ տալ»:

Ստացված տեղեկությունների համաձայն, Ա.Կարապետյանը իր Քրեական գլխավոր վարչության պետ եղած ժամանակ մեծ «ներդրում է»  ունեցել Նեպտունի Համիկի միջադեպում, իսկ Երևան քաղաքի ոստիկանապետ եղած ժամանակ հովանավորել է Կոմայգու թիթեռնիկների խաչակրաց արշավանքը դեպի քաղաքապետրանի նստացույցի մասնակիցների դեմ:

nrnak.com-ը նաև գրում է, որ շարունակելու է «մերկացնել» Աշոտ Կարապետյանին և իր  վարած արատավոր գործունեությունը, քանի որ նրա թեթև ձեռքով իրար հետևից դատապարտվել են մի շարք պարկեշտ աշխատակիցներ: Վառ օրինակ՝ հետաքննիչ Մելիքյանը, որին կայքը խոստանում է անդրադառնալ առաջիկայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more