▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտ Տեր-Մաթևոսյանը` առաջիկա ծրագրերի, Էթերի Ոսկանյանի հետ սիրավեպի և դստեր հետ հարաբերությունների մասին

Esem.am-ը գրել է, որ «Գոյ» թատրոնի դերասան,  դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը տևական ժամանակ է, ինչ հեռուստատեսային նախագծերում ընդգրկված չէ, ինչն էլ նրա երկրպագուների շրջանում անհանգստության ալիք է բարձրացրել. խոսակցություններ էին պտտվում, թե Աշոտն առողջական լուրջ խնդիրներ ունի և այժմ ապաքինվում է:

Դերասանը նշել է, որ փառք Աստծո, ողջ-առողջ է և ոչ մի խնդիր չունի:

Դերասանն իր տևական դադարը կապել է նոր հեռուստածրագրերի բացակայության հետ. «Էկրաններին չերևալուս միակ պատճառը նոր հեռուստասերիալների բացակայությունն է: Որպես հյուր` մասնակցում եմ տարբեր հաղորդումների, բայց չկա մի այնպիսի ծրագիր, որի կազմում աշխատեմ»:

Դերասանը, խոսելով իր առաջիկա ծրագրերից, նշել է, որ բոլոր այն հեռուստադիտողները, ովքեր կցանկանան նորից իրեն տեսնել, կարող են հետևել Հանրային հեռուստաընկերության քսան մասից բաղկացած «Հատուկ բաժին» գեղարվեստական ֆիլմաշարին:

Խոսելով անձնական կյանքից` Աշոտը հերքել այն լուրերը, թե ինքն ու դերասանուհի Էթերի Ոսկանյանը սիրավեպ ունեն: «Չգիտեմ, որտեղից են նման լուրերը տարածվել: Ես ու Էթերին միայն լավ ընկերներ ենք: Մենք անգամ հաճախ չենք հանդիպում, իրար տեսնում ենք ընկերական ընդհանուր հավաքույթների ժամանակ: Անձնական կյանքումս նորություն չկա, անձնականս գործնական է դարձել :)»:

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more