▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասում էի, որ որ հայկական սերիալները մեր հասարակությանը լավ տեղ չեն տանում»

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարիներ առաջ, երբ հենց այս տիրույթով կռիվ էի տալիս, որ հայկական սերիալները մեր հասարակությանը լավ տեղ չեն տանում, ինձ շատերն էին հակադարձում, թե չափազանցնում եմ։
Սերիալները մեր իրականության մեջ դաստիրակություն են, դրանցով սկսում են ապրել, բայց մենք դա չէինք ուզում ընդունել և մեր անորակ սերիալների պատճառով ունեցանք միմյանց նկատմամբ ագրեսիվ, միմյանց ներկայությամբ հայհոյող, անպատասխանատու, բանսարկու, վերջ ի վերջո նյութականը Հայրենիքից վեր դասող մեծամասնությամբ հասարակություն։
Մեզանից արևմուտք ապրող թշնամիները շատ արագ հասկացան սերիալների դերն ու նշանակությունը և 10-15 տարի առաջ հիմք դրեցին իրենց սերիալների, որի միջոցով, ոչ թե ընտանեական գզվռտոցներն են, քրեական ենթամշակույթն էր, այլ, այսպես ասած, իրենց մշակույթի պրոպագանդումն էր, իրենց կենցաղի, չեղած պատմության ներկայացումն էր։ Այսօր իրենց սերիալները թարգմանվում և աշխարհում շատ երկրներում ցուցադրվում են․․․ Բոլոր սերիալների սերիաներում պարտադիր ունեն րոպեներ, որտեղ երևում է իրենց դրոշը, իրենց երկրի անունը, իրենց երկրի գործիչների մասին տեղեկատվությունը․․․
Մենք դեռ շարունակում ենք հարուստ խնամիների, միմյանց վրա գոռգոռացող ամուսինների, հարսների, քրեական լեքսիկոնով սերիալների արտադրությունն ու ներքին սպառումը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more