▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասում են ՝ Անդրանիկ Քոչարյանն ինչ-ոչ գաղտնի թղթեր ունի․․․»

«Ասում են ՝ Անդրանիկ Քոչարյանն ինչ-ոչ գաղտնի թղթեր ունի․․․»

44-օրյա պատերազմի հանգամանքերը քննող հանձնաժողովի զեկույցը շուտով Աժ լիագումար նիստերի ժամանակ ամբողջությամբ կներկայացվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Աժ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ զեկույցի ներկայացման ժամկետի խախտում չի եղել․ «Եթե խախտում, լիներ հիմա ագիտե՞ք ինչ տեղի կունենար ընդդիմադիր դաշտում»,-ասաց նա՝ հավելելով, որ վերջին շրջանում տարբեր շահարկումներ է լսում, որոնք անհիմն են․ «Զեկույցի հետ կապված վերջին օրերին տեսնում եմ վերլուծություններ, շահարկումներ, որ Անդրանիկ Քոչարյանը ինչ-որ գաղտնի փաստաթղթեր ունի։ Անդրանիկ Քոչարյանը գաղտնի թղթեր ունենալ չի կարող, որովհետև հանձնաժողովը ստեղծված է Աժ-ի կողմից, և այդ հանձնաժողովի կատարած աշխատանքը ԱԺ-ի և պետության սեփականությունն է։ Զեկույցը ներկայացնելուց հետո այն կծառայի մեր երկրի անվտանգությանը։ Այն ավարտված է, դեկտեմբեր ամսին կմտնի փորձաքննության փուլ՝ գաղտնիության ռեժիմի հետ կապված»,-ասաց նա՝ նշելով, որ զեկույցը կազմված է բազմաթիվ հատորներից․ «Բացահայտումներին կհաջորդեն քրեական գործեր, հիմա էլ հազարավոր քրեական գործեր կան։ Հստակ թիվը կհնեչեցնեմ լիագումար նիստերի ժամանակ»,-ասաց Քոչարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more