▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասում էր՝  «գնացեք տուալետում հաց կերեք»»․ Աշխատակցի բողոքը

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում ներկայացրել է «Երևան Սիթիի» աշխատակցի բողոքը։

«Պարոն Ղուկասյան, բարև Ձեզ, [նդրում եմ ձեզ` նամակս չանտեսել , քանի որ ունեք մեծ լսարան: 
Խնդրում եմ նորից բարձրաձայնել  «Երևան Սիթի»-ում կատարվող ****** վիճակները։
Արդարամիտ գտնվելով՝  ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ինչ կատարվում է սիթիներում ՝ տիկին Շողերինան  հիմնականում տեղեկացված չի լինում։ 
Երբ մոտենում ես գրասենյակ, ցանկություն ես հայտնում հանդիպել տիկին Շողերինայի հետ և բարձրաձայնել  քո խնդիրների մասին,  թե ինչպե՞ս են վարվում աշխատակիցների հետ,  
պատճառաբանում են՝ «տեղում չի, երկրում չի կամ մենք կփոխանցենք» ձեր խնդիրը  ու չեն փոխանցում։  
Որովհետև ամեն մեկը մեկի ***** են. մասնավորապես ուզում եմ առանձնացնել   «Րաֆֆու 55/1» մասնաճյուղի տնօրեն Արման Հակոբյանին, որն ամբողջ աշխատակազմին վերաբերվում է շատ վատ,  դիմում է ինչ բառերով ասեք․․․․Մաքրուհիների հետ, որ իր մոր տարիքից մեծ կանայք են, ինչ բառերով ասեք՝ խոսում է: Ընդմիջման տեղը փակել էր՝ ասում էր՝  «գնացեք տուալետում հաց կերեք»»։  

Մանրամասները՝ տելեգրամյան ալիքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more