▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աշտարակ կաթ»-ը` «ապագայից ստացած» կաթի մասին

ASEKOSE.am-ն ընթերցողների կողմից  ահազանգ էր ստացել`  «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ ընկերության արտադրանքի ժամկետների առնչությամբ: Մեր ընթերցողները հատկապես նշում էին, որ անճշտություններ են հայտնաբերել պիտանելիության ժամկետի վերաբերյալ:  

Հիշեցնենք նաև, որ այսօր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ևս բարձրաձայնել էր նույն խնդրի մասին: Իր գրառման մեջ նա նշել էր, որ մայիսի 29-ին գնած կաթնամթերքի վրա որպես արտադրման օր նշված է եղել մայիսի 30-ը:

ASEKOSE.am-ի թղթակիցը պարզաբանում է խնդրել «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ ընկերությունից, ինչին ի պատասխան` ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են.
«Արձագանքելով մեր սպառողի կողմից Facebook-ի իր էջում տեղադրված նյութին, համաձայն որի սպառողը ժամկետի մակնշման վրիպակ է հայտնաբերել Աշտարակ-Կաթ ընկերության արտադրած կաթի փաթեթավորման վրա՝ հայտնում ենք.
Ժամկետի մակնշման գործընթացում տեղի է ունեցել թյուրիմացություն, որի պատճառը զուտ մարդկային գործոնն է:
Տեղի ունեցածի համար հայցում ենք մեր սպառողի ներողամտությունը՝ միաժամանակ խնդրելով հաշվի առնել, որ կաթնամթերքի արտադրությունն ամենօրյա ինտենսիվ բնույթ է կրում, և այդ գործընթացում ոչ ոք ապահովագրված չէ նման վրիպակներից: 
Հարկ ենք համարում նշել, որ մեր սպառողի կողմից գնված կաթը լիովին անվտանգ է և համապատասխանում է որակական բոլոր չափանիշներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more