▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ա՞ստղ, թե՞ ակտիվիստ

Ի՞նչ տեղի կունենար Բրյուսելում, եթե նրա քաղաքապետն ընդուներ Բելգիայի սահմանադրությանը հակասող որոշում։ Պարզ է, որ այդ որոշումը հրապարակելուց հետո հաջորդ օրն ամբողջ եվրո-մամուլն իր առաջին էջում հանդես կգար այդ տեղեկությունը հանրությանը մատուցելու նորությունով։ Եվ իրադրությունը բոլորի համար կլիներ շատ հստակ՝ սա քաղաքապետի սահմանադրությանը հակասող որոշումն է, իսկ սա՝ քաղաքացիների անհնազանդությունն այդ որոշման դեմ։ Բնական է, որ դրանից հետո եվրո-լրագրողներն ավագանու, քաղաքապետի, կառավարության և կուսակցությունների արջև հարց կդնեին․ «Ի՞նչու է խախտվում քաղաքացիների սահմանադրական իրավունքը»։ Հիմա ես խնդրում եմ ասեք, թե հայաստանյան ո՞ր լրատվամիջոցն անդրադառնալով տրանսպորտի թանկացման խնդրին մատնանշել է, որ տեղի է ունեցել սահմանադրության խախտում։

Ժողովրդավական պետությունում լրագրողները կազմում են քաղաքացիական հանրության անբաժանելի մաս։ Իսկ ի՞նչի մաս են կազմում լրագրողները քրեաօլիգարխիկ պետությունում։ Մոտակա օրերում ի հայտ կգա այս հարցի պատասխանը։

Անդրեաս Ղուկասյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more