▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աշխարհի ո՞ր երկրում է կառավարությունը մեծ պատվերով հարստացնում հետախուզման մեջ գտնվողին»․ Ոսկան Սարգսյան

 

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Աշխարհի ո՞ր երկրում է կառավարությունը մեծ պատվերով հարստացնում հետախուզման մեջ գտնվողին

Կառավարությունը 3,1 միլիարդ դրամ է հատկացրել «Տոյոտա Երևան» ընկերությանը՝ պարեկային ծառայության համար 175 ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով։

«Տոյոտա Երևան» ընկերության բաժնետոմսերի 60%-ը պատկանում է «Հ2» հեռուստաընկերության համասեփականատեր Սամվել Մայրապետյանին, 30%-ը՝ Սեդրակ Քոչարյանին, 10%-ը՝ ընկերության գործադիր տնօրեն Վահե Գզրարյանին։ Աշխարհի ո՞ր երկրում է կառավարությունը մեծ գնում կատարելով՝ հարստացնում հանցագործության մեջ մեղադրվող, հետախուզվողին, փոխանակ նրան հայտնաբերելու համար միջոցներ ձեռնարկելու և նրան օրենքով պատասխանատվության ենթարկելու։

Սամվել Մայրապետյանը ձերբակալվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը։ Գործարարը մեղադրվոում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: 2018թվականի դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ է արձակվել կալանքից՝ հաշվի էր առնվել նրա առողջական վիճակը: Նրա փաստաբանները պնդում էին, որ Մայրապետյանն առողջական խնդիրներ ունի և որ պետք է վիրահատվի Գերմանիայի Դրեզդեն քաղաքում։ 2020թ․ հունվարին ՀՔԾ-ն թույլատրել էր Մայրապետյանին մեկնել երկրից՝ հիմք ընդունելով նրա առողջական վիճակի գնահատման նպատակով և Առողջապահության նախարարի հրամանով հրավիրված բժշկական կոնսիլիումի եզրակացությունը»։

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more