▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի ռեկորդ պոկումում. Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկի ունի

Թաիլանդական Պատտայա քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այսօր ներկայացնում է 109 կգ քաշային աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Մեր մարզիկն առաջին մոտեցմամբ նախնական պատվիրել էր 190 կգ, ինչն ամենաբարձր պատվերն էր:

Չինացի Յանգ Ժեն պատվիրել էր 187 կգ:

/filemanager/uploads/2019/09/week-4/Simon_Martirosyan.jpg

Ի վերջո, պոկում վարժությունում Սիմոնն առաջին մոտեցմամբ գլխավերևում պահեց 190 կգ-անոց ծանրաձողը:

Երկորդ մոտեցմամբ մեր մարզիկը բարձրացրեց 195 կգ-ը: Երրորդ մոտեցմանը մեր մարզիկը գլխավերևում պահեց 199 կգ մարզաձողը, ինչի արդյունքում սահմանեց աշխարհի ռեկորդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more