Երբ սրանք միշտ օրինակ են բերել աշխարհի զարգացած երկրները՝ մտածել եմ՝ իրե՞նք են էն հայտնի կենդանին, թե մեզ են դրա տեղը դրել: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ առաջին տարբերակն է, որովհետև իրենք երևի չեն հասկանում, որ աշխարհի զարգացած երկրներում 250 դոլարանոց միջին աշխատավարձ չի լինում՝ էլ չասեմ նվազագույնը և կամ կենսաթոշակը: Եվ եթե դուք զարգացած երկրների օրինակներն եք անընդհատ բերում՝ դեռ հասեք դրանց մակարդակին՝ բնականաբար առանց ատկատների ու այլ բյուջետային թալանի, ու նոր միայն Երևանի կարմիր գծանշումներից եկող ահռելի եկամուտը զիջեք մասնավորին, ինչ է թե, այդպես է ընդունված աշխարհի զարգացած երկրներում:
Աշխարհի զարգացած երկրներում 250 դոլարանոց միջին աշխատավարձ չի լինում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet