Այսօր առավոտյան պաշտպանության նախարարի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, մի շարք բարձրաստիճան զինվորականներ ազատվել են զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Panorama.am-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
Այսօր առավոտյան Լյուքս Ստեփանյանի հարազատները ի նշան բողոքի իրենց սպանված որդուն որոշել էին տեղափոխել Երեւան: Սակայն երկար բանակցություններից հետո զինվորի հարազատներին կարողացել են համոզել վերադառնալ հայրենի գյուղ`Վերին Գետաշեն` որդուն հուղարկավորելու համար: