▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավանդույթի ուժով. Ավտոբուսների վարորդներին ևս աշխատանքից ազատել են WhatsApp–ով

Ավանդույթի ուժով. Ավտոբուսների վարորդներին ևս  աշխատանքից ազատել են «WhatsApp»–ով նամակ ուղարկելով։

***

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվրոպական երկրներում հանրային տրանսպորտի վարորդների գործադուլի մասին լուրերը սովորական երևույթ են, լրահոսի մաս անգամ, նրանց դրա համար աշխատանքից չեն հեռացնում, բանակցում են, հարցը լուծում են, առաջ են գնում։ Լավ, որ այդքան ճամփորդում եք պետության հաշվին, ոչ մի տեղից ոչ մի բան չե՞ք կարողանում սովորել։ Ո՞վ է տեսել գործադուլ անելու համար վարորդին աշխատանքից հանեն»։

Դիտեք նաև՝

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բոլոր ոլորտի աշխատողներն իրավունք ունեն և պետք է պաշտպանեն իրենց իրավունքները, այդ թվում` գործադուլի միջոցով:
Այսօր գործադուլ են անում հասարակական տրանսպորտի վարորդները:
Որպեսզի իրենց գործադուլը չտապալվի կամ քաղաքապետարանը որպես գործատու չօգտվի իրենց սխալներից, ապա պետք է պահպանեն աշխատանքային օրենսգրքի պահանջները: Իսկ օրենսգիրքը պահանջում է, որ երկաթուղային և քաղաքային հասարակական տրանսպորտի, քաղաքացիական ավիացիայի և այնպիսի կազմակերպություններում, որտեղ աշխատանքի դադարեցումը կարող է հասարակության կամ առանձին անձանց կյանքի և առողջության համար ծանր կամ վտանգավոր հետևանքներ ունենալ, գործադուլ անելու որոշում ընդունելու դեպքում գործատուն պետք է գրավոր ձևով նախազգուշացվի գործադուլն սկսելուց առնվազն 14 օր առաջ:
Ոնց հասկանում եմ` չեն զգուշացրել:
Այսպիսի խնդիրներից կարելի էր խուսափել, եթե մեզ մոտ նորմալ գործող արհմիություններ լինեին, որպեսզի ճիշտ ուղղորդեին այդ մարդկանց, բայց ցավոք այդ դաշտը բաց է մինչև օրս»:

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more