Համացանցում այսօր տարածված տեղեկության համաձայն Հայաստանում առաջիկայում ավիատոմսերի գները նվազելու են: Այս հարցի վերաբերյալ ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում «ՏՈՒՐ ԸԴՎԱՅՍ» տուրիստական ընկերությունից տեղեկացրին, որ առայժմ տոմսերի որևէ գնային փոփոխություններ չեն արձանագրվել, և այս տարվա տոմսերի արժեքը համապատասխանում է նախորդ տարվա այս ժամանակահատվածի արժեքին:
«Սա այն ժամանակահատվածը չէ, երբ տոմսերի գները նվազում են: Ինչպես անցած տարի, այս տարի ևս առանձնապես ակնհայտ փոփոխություն դեռևս չի արձանագրվել»,- նշեց ընկերության ներկայացուցիչը:
Մեկ այլ տուրիստական ընկերությունից էլ` «ՋԻ ԷՅ ՎԻ ՍԵՐՎԻՍ» -ից, տեղեկացրին, որ իրենց մոտ ևս գնային փոփոխություններ չեն արձանագրվել: «Մեր հրամանը երբ գալիս է, մենք այդ ժամանակվանից էլ սկսում ենք վաճառել այդ գնով: Նախապես ոչինչ չենք կարող ասել, որովհետև ոչինչ դեռ պարզ չէ»,- ասաց ընկերության ներկայացուցիչը: