▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավինյանի փոխարեն քաղաքապետ կնշանակվի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․

«2025-ի հունվարի սկզբին իր հերթական գովազդային արշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ գործից կհանի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և միաժամանակ կչեղարկի երթուղային տրանսպորտի թանկացումը։
Ավինյանի փոխարեն քաղաքապետ կնշանակվի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։
Այդպիսի հնարամիտ քայլ տարիներ առաջ արել է Սերժ Սարգսյանը Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ` Մաշտոցի պուրակի առումով։ Իսկ մենք գիտենք, որ Նիկոլի քայլերից շատերը Սերժ Սարգսյանի տրամաբանության մեջ են հաճախ լինում։
Ընդդիմադիր գործիչները պետք է սա հաշվարկեն ու փորձեն Նիկոլից մեկ քայլ առաջ անցնել, այլապես իր թիմակիցների քաղաքական դիակների վրայով Նիկոլը նորից իր համար միավորներ կվաստակի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more