▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթարից զոհվել են ՍիվիլՆեթի աշխատակիցը և նրա կինը

ՍիվիլՆեթը խոր վշտով տեղեկացնում է, որ ուրբաթ, մայիսի 10-ին Վրաստանում ավտովթարից զոհվել են ՍիվիլՆեթի կայքի մշակող և տեխնիկական պատասխանատու Ալեն Եկիկյանը և նրա կինը՝ Սոսե Թոմասյանը:

Ավտովթարի արդյունքում Ալենը և վարորդը զոհվել են անմիջապես, իսկ Սոսեն գանգուղեղի ծանր վնասվածք է ստացել և վիրահատությունից հետո գիտակցության չգալով՝ մահացել:

Ալենի և Սոսեի պսակադրությունը տեղի էր ունեցել անցյալ օգոստոսին` Կեչառիսի վանքում: Միացյալ Նահանգներից ժամանած հարազատների և ընկերների մասնակցությամբ: Հունվարին նրանք Լոս Անջելեսից բնակության էին տեղափոխվել Հայաստան: Ալենն աշխատում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ամուսինները Հայաստանում ներգրավված էին մի շարք նախագծերում:

ASEKOSE.am-ը վշտակցում է Ալեն Եկիկյանի և Սոսե Թովմասյանի հարազատներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more