Երգիչ Արթուր Իսպիրյանը ֆեյսբուքյան իր էջում նկարագրել է Երևանի Վերնիսաժը` կիրակի առավոտյան:
«Ահա այսպիսին է մեր սիրելի Վերնիսաժի գլխավոր մուտքը: Սկսվում է սարսափելի հոտերով, հետո` քանդված բետոնե շինություններ են, հետո` տեղական արտադրանքի աղբամաններ, իհարկե` լահմաջոյի հոտով, իսկ հետո` գիրք, գրականություն, զուգահեռ` ռաբիզ երաժշտություն, աջ և ձախ փողոցներում մարդիկ` գետնին նստած, փորձում են վաճառել ինչ պատահի, իսկ մեքենաները համարյա նրանց քսվելով, եթե` ոչ հրելով, անցնում են, իսկ հետո` շներ, կատուներ և , իհարկե, կրկին ռաբիզ երաժշտություն»,- գրել է Արթուր Իսպիրյանը: