▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղանդավորութան դեմ պայքարը մեզանում վերածվել է աղանդավորների դեմ պայքարի

Մի քիչ շեղվեմ ընդհանուր ֆեյսբուքյան հոսքից և ասեմ՝ աղանդավորութան դեմ պայքարը մեզանում վերածվել է աղանդավորների դեմ պայքարի: Մերժում եմ առաջինը և չեմ ընդունում երկրորդը: Աղանդավորույթունը բազմանում/ծաղկում է, երբ շարքային քաղաքացին խնդիր է ունենում հանապազօրյա հացի ապահովման առումով և իրեն չի զգում բավարար պաշտպանված տվյալ հանրության մեջ: Երկուսի պատճառն ու մեղավորը իշխանությունն է, իսկ երկրորդինը՝ նաև եկեղեցին: Եթե պետությունը չի ցանկանում (չեմ կարծում, թե չի կարողանում) կատարել իր սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական գործառույթները, ապա գոնե եկեղեցին պետք է արդեն խնդիրներ ունեցող մարդուն ապահովեր երկրորդով՝ տալով «հույս, սեր, հավատ», ինչը ևս չի կատարվում: Եվ դա հասկանալի է՝ աշխարհիկ վայելքներին տրված բենթլիասեր եկեղեցականը ինչպես կարող է մտածել չարքաշի մասին: Եվ հենց այս պայմանների առկայության դեպքում էլ մարդը ձգտում է դեպի որևէ աղանդ՝ հույս ունենալով ստանալ այնտեղ այն, ինչ չի ստանում պետությունից և եկեղեցուց: Այնպես որ որևէ աղանդի դեմ պայքարել փորձելուց առաջ ճիշտ կլիներ հասկանալ խնդրի արմատները և փորձել վերացնել դրանք և ոչ թե մերժել աղանդավորներին, որ մեր հայրենակիցն է՝ ուղղակի ավելի վատթար վիճակում, քան նրա դեմ պայքարողը:

Վաղթանգ Սիրադեղյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more