▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աղազարյանի Մոսկվայի ընկերը Կառլսոնի պես բան է․ գոյություն չունի»․ Ալեն Սիմոնյան

«Եթե պարոն Աղազարյանն իրեն թիմից դուրս է դնում, իսկ դա թիմից դուրս դնել է, ինքն այդ թիմի հետ ճանապարհ չունի շարունակելու»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ բացասական գնահատելով փաստը, որ Աղազարյանը մերժել է վարչապետի խնդրանքն ու մանդատը վայր չի դրել։
Հիշեցնենք, որ Աղազարյանն իր վերջնական որոշման համար սպասում էր Մոսկվայից ժամանող ընկերոջը։ Անդրադառնալով Աղազարյանի՝ ընկերոջ մասին հայտարարություներին, Սիմոնյանը նշեց. «Մոսկվայի ընկերը, ինձ թվում է, Կառլսոնի պես բան է. գոյություն չունի»։

***

«Վարչապետը պատգամավորին խնդրում է մանդատը վայր դնել, ստացվում է՝ եթե ասի գլուխկոնծի տվեք, տալու եք, ասի թռվռացեք այծիկի վրա, դա էլ եք անելու»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողի այս դիտարկմանն արձագանքելով՝ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն օրինակով պատասխանեց․ «Հիմա եթե ձեզ խնդրեմ այս կողմ կանգնեք, կկանգնե՞ք։ Այո, իսկ եթե խնդրեմ գլուխկոնծի տաք, կտա՞ք, ոչ։ Բա ինչո՞ւ եք մեկը մյուսի հետ համեմատում։ Վարչապետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, ՀՀ ղեկավարն է և խնդրանքով է հանդես եկել։ Պատգամավորն էլ իր խիղճը ծանր-թեթև է արել ու մերժել է այն։ Պարոն Աղազարյանը հիմա դահլիճում նստած է, չէ՞, պադյեզդում իրա վրա չեն հարձակվում, քրեական գործ դրա առումով չի հարուցվում»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ վարչապետը լիովին իրավունք ուներ նման խնդրանքով հանդես գալու։

***

«Բացասական եմ վերաբերվում: Ես չեմ կարծում, որ ճիշտ էր վարչապետի խնդրանքը մերժելը»,- անդրադառնալով Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր չդնելու հայտարարությանը, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նաև հայտնեց, որ իր կողմից սպառնալիքներ չեն եղել և չի համարում, որ Աղազարյանը ճնշված է․ «Եթե ես որևէ մեկին սպառնում եմ, դա անում եմ տեսախցիկների առաջ։ Մեր հանդիպումը եղել է անկեղծ, խոսել ենք բաց, թեյ ենք խմել, ջերմ զրուցել»,- ասաց Սիմոնյանը։
Լրագրողի հարցին, թե Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարց կարո՞ղ է բարձրացվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եթե պարոն Աղազարյանը իրեն թիմից դուրս է դնում, իսկ դա թիմից դուրս դնել է, որովհետև այն իրավիճակը, որը կա, կիսում են մեր թիմակիցների 90%-ը, ես կարծում եմ, որ ինքը այդ թիմի հետ այլևս իմաստ չունի շարունակելու»,- ասաց Սիմոնյանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more