▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աղդամցի Ալենը փորձում է դատարանից հավաստում ստանալ, որ ինքը ***** չէ»․ Աննա Մկրտչյան

Ալեն Սիմոնյանն՝ ընդդեմ Աննա Մկրտչյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պարզաբանումներ է տվել․ «Աղդամցի Ալենն այս անգամ էլ փորձում է դատարանից հավաստում ստանալ, որ ինքը տխմար չէ, գործը այս անգամ սրա մասին է։ Ավելորդ չէ ևս մեկ անգամ ասել, որ ինչ-որ պատժիչ գործողություններով ինձ լռեցնել չի ստացվի։ Եթե Ալեն Սիմոնյանի պատիվն ու արժանապատվությունը այդքան փխրուն է, արդյո՞ք Էդմոն Մարուքյանի՝ «անբարոյականի վաստակ» արտահայտությունը չի տեղավորվում ոչ պատվի, ոչ էլ արժանապատվությունը խլելու տրամաբանության մեջ, նա չի վիրավորվում այս արտահայտությունից և ոչ մի կերպ այն չի վիճարկում դատական ատյաններում»,- ասել է Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Աննա Մկրտչյանի դեմ հայցի առիթ էր դարձել այն, որ պատգամավորը Սիմոնյանին ԱԺ ամբիոնից անվանել էր «տխմար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more