Տեղեկացրել ենք, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցից հետո, թե կարելի է քաղաքական հարցեր տալ՝ հաշվի առնելով անցած ասուլիսի ավանդույթը, նախատել է լրագրողին՝ ձեռքերը խաչելու համար, ու նաև դաստիարակչական խորհուրդներ է տվել:
henaran.am-ն էլ գրում է, որ ասուլիսից հետո Ռուբեն Հայրապետյանին է դիմել լրագրողներից մեկը՝ դժգոհելով, թե իրեն թույլ չեն տվել ասուլիսի կեսից մտնել սրահ, քանի որ այդպիսին է եղել ՀՖՖ նախագահի կարգադրությունը:
-Դուք ինձ շանտաժ եք անում,-պատասխանել է Ռուբեն Հայրապետյանը:
Մանրամասները` henaran.am-ի տեսանյութում: