▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղջնակի աչքերից արցունքի փոխարեն քարեր են «հոսում»

Եմենում ինքնատիպ դեպք է գրանցվել: 12-ամյա Սալեհի աչքերից արցունքի փոխարեն քարեր են «հոսում»: Տեղի բնակիչների կարծիքով դա սատանայի «գործն» է:

Աղջնակն ասել է, որ որևէ ցավ չի զգում: Բժիշկները երևույթի վերաբերյալ որևէ բացատրություն չեն կարողացել հայտնել:

Նշենք, որ սա համացանցում հայտնված միակ լուրը չէ: ժամանակին տեղեկություն էր տարածվել, թե Հյուսիսային Աֆրիկայի բնակչուհու արցունքները մարգարիտների տեսք ունեն: Արդյունքում պարզվեց, որ սրանք պարզապես պլաստմասի կտորներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more