▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ախր ես ինչպես վեր կենամ գնամ...Ախր ուրիշ տեղ գազի մեջ՝ օդ, Եվ օդի մեջ այսքան գաղջ չկա

Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ կարմիր դիպլոմով գռուզչիկներ չկան,
Ախր ուրիշ տեղ նարեկացած Նապոլեոն չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական օֆշորում
Սեփական սանիկի բենթլիներ չկան, 
Ախր ուրիշ տեղ
Սեփական ազգի մուննաթը չկա:

Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ
այսքան թալանչի չկա,
Այսքան վաստակած ատկատներ չկան
Ախր ուրիշ տեղ գազի մեջ՝ օդ, 
Եվ օդի մեջ այսքան գաղջ չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Գորիսից եկած Երևան հասած
Բայց Գորիսից ձեռ չքաշած Լիսկաներ չկան:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, շաքարից, դեղից 
լցովի արաղից փող սարքող
օլիգարխ չկա

Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ,
Ախր վեր կենամ գնամ,
որ ի՞նչ անեմ:

 

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more