▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ա՛յ բոմժ, էղածդ ինչ ա, վոլֆսվագե՞ն

 

18-ամյա աղջիկը ընդդիմախոսին. «ա՛յ բոմժ, էղածդ ինչ ա, վոլֆսվագե՞ն»

Նրա տարեց մայրը. «Էդ ի՜նչ մի հանցանք է որ, մեքենա ես ջարդե՞լ՝ լա՛վ ես արել», ապա լրագրողին. «տո որբանոցի որբ չե՞ս»…

Մերօրյա Հայաստանում իշխող արժեհամակարգի ինչպիսի՜ դասական, ես կասեի անգամ՝ էլիտառ ներկայացուցիչներ: Լրագրողներն, իմ կարծիքով պետք է մանրամասնորեն ուսումնասիրեն այս պերսոնաժներին: Օրինակ, չեմ զարմանա, եթե պարզվի որ որբերի հանդեպ նման քամահրանք եւ հայհոյառատ երախ ունեցող տիկինը որեւէ ընտրական հանձնաժողովի ստաժով կեղծարար լինի. «ի՞նչ ենք անում որ. Ժողովրդի քվեն ենք կեղծո՞ւմ՝ լա՛վ ենք անում. բա հո չենք թողնի որ էս բոմժերն ու որբերը գան իշխանության ու մեր պես նիսսան  քշողներին իշխանությունից զրկեն»:

Մնում է զուգահեռ անցկացնել վերջերս Տարոն Մարգարյանի կողմից «Բարև Երևան» դաշինքին սովետական հնամաշ 31 հատկացնելու հետ՝ պատկերը դառնում է կատարյալ: Մերօրյա իշխող արժեհամակարգում իշխող «վերնախավի» համար մեքենան պագոնի, ինչպեսեւ պարտված ժողովրդի հանդեպ գերակայության զգացողության անբաժանելի մասն է: Ինչպես որ հայտնի «Կինձաձա» ֆիլմում նարնջագույն վարտիքը: 

 

Հովսեփ Խուշուդյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more