▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ ի՞նչ փողերով է Իշխան Զաքարյանն այսպիսի տուն կառուցել

 

 

 

 

 

 

 

 

 

 

Էս մեր չինովնիկները իրոք վերջն են, նամանավանդ երբ բանը հասնում ա իրենց «անհասկանալի» մեծ ունեցվածքների ծագման աղբյուրները պարզաբանելուն: Էսօր Նիկոլ Փաշինյանը Իշխան Զաքարյանին (մարդ, ով վերահսկում ա, որ թալանչիություն չանեն չինովնիկները) հարցրել ա, թե էդ ի՞նչ փողերով սենց տուն մոգոնել, Իշան Զաքարյանը անմեղ դեմքով հայտարարել ա, թե ինչ որ ներդրում ա...

Ինչքան ես գիտեմ, ներդրում անում են եկամուտ ունենալու ակնկալիքով ու մի քանի միլլիոն դոլար գմփցնել տան մեջ, որ Իշխան Զաքարյանն ընտանիքի հետ մնա այնտեղ.. մեղմ ասած ես չեմ պատկերացնում, թե էդ ի՞նչ եկամուտով կարա արդարացվի նման ներդրումը: Անգամ եթե Իշխան Զաքարյանը վարձով ա մնում էս տանը, էլի պարզ է, որ չինովնիկի աշխատավարձը չի երիքի, որպեսզի վարձակալես նման անշարժ գույք...

Մի խոսքով, ամոթ ու վախները կորցրել են լրիվ:

Կոնստանտին Տեր-Նակալյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more