▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս անհաջողությունն առաջին հերթին հետևանք է մեր շոու բիզնեսի գավառամտության

Էլի սկսվեցին «Մրցույթ ծախված էր», «Ժյուրին կողմնապահ էր» ու այլ տիպի արդարացումները: Ժողովուրդ, եթե մրցույթը ծախված էր, իսկ ժյուրին կողմնապահ, ապա ինչո՞ւ մրցույթում հաղթեց աղքատ կուբացին, որի հաղթանակից դիվիդենտներ չուներ ժյուրիի ներկայացուցիչներից և ոչ մեկը: Կամ ավելի սկանդալային հարց. եթե ժյուրին ծախված էր, իսկ մեզ համար սկզբունքային, որպեսզի հաղթեինք, ինչո՞ւ մենք չփորձեցինք առնել «լավ տեղ» (փոխարենը, հայ «աստղերից» ով կար, որ զբաղված չէր, գնացել էր Յուրմալա «Մաշային աջակցելու», էհ էդ փողերով Եվրատեսիլում էլ տեղ կառնեինք)...
Ու քչերն են խոսում, որ չնայած Մաշայի անկասկած տաղանդին, նա այդպես էլ չկարողացավ այն դրսևորել, ոչ թե որ ինքը թերացավ, այլ հայկական կողմի կազմակերպիչները: Թվարկեմ ակնհայտ սխալները, որոնք բացառապես մեր, իսկ ավելի ճիշտ պատվիրակության ղեկավարության ու որոշում ընդունողների սխալներն են.
- Ընտրված էին այնպիսի երգեր, որտեղ Մաշան չէր կարողանում իր ձայնը լիարժեք ցույց տալ, փոխարենը պարբերաբար քաշվում էր ցածր նոտաների ու տատանումների վրա (Սոնայի ականջը կանչի)
- Ընտրված երգերից ոմանք կամ ամբողջությամբ ռուսերեն էին, կամ էլ մասամբ, իսկ Մաշան գուցե խոսակցական ռուսերենի մակարդակով գերազանցում էր Սոնա Շահգելդյանին, բայց երգելուց նենց լա՜վ էլ հայկական ակցենտով էր երգում, ինչը չէր կարող աննկատ մնալ ժյուրիի ու հանդիսատեսի կողմից:
- Վերջին ու որոշիչ դեր ունեցող երգի ընտրությունն ընդհանրապես անհասկանալի էր: Լավ, ի՞նչ պարտադիր էր աշխարհի էլ չէ, հետխորհրդային տարածքի մասշտաբներով «Ճ կլասսի» երգահան Հայկոյի երգ ընտրել, որն ակնհայտորեն միապաղաղ էր, անբովանդակ ու ոչինչ չասող:
- Փոխանակ ճիշտ երգերի ընտրությունով զբաղվեին, ժամանակ չէին խնայում հիմարություններով զբաղվել. 20,000 դոլարանոց զգեստ ճարել, ինչ որ երեկույթներ կազմակերպել ու երեկույթների մասնակցել...

Այս անհաջողությունն առաջին հերթին հետևանք է մեր շոու բիզնես գավառամտության ու կներեք, բայց դրա որոշ ներկայացուցիչների գեղացի լինելով, ովքեր ցանկացած նման մրցույթ դիտարկում են իրենց պրիզմայով, ուստի մրցույթ վեր է ածվում ոչ թե Հայաստանը ներկայացնելու հնարավորության, այլ իրենց գավառական ճաշակի ու պատկերացումների ցուցադրման միջոցով էլի իրենց ինքնահաստատման խղճուկ միջոց: Իսկ արանքում տուժում է օրինակ Մաշան, դե մեկ էլ մեր նյարդային համակարգը:

Արմեն Առաքելականի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more