▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս իշխանությունը մեր իսկ վճարած հարկերը օգտագործում է մեր դեմ»․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր ուղիղ 2 ամիս է, ինչ ընթանում է իմ և ընկերների հանդեպ կեղծ քրեական վարույթը՝ ապօրինի զենք ունենալու կասկածանքով: Չեն վերադարձրել իմ և այլոց հեռախոսները, նաև իմ օրինական զենքերը:
Այս զենքերից առաջինը գնել էի 2016-ին (ԱՄՆ-ում այս զենքի մոդելը անվանվում է home defense, որսորդական կոչվելուց զատ), այն բանից հետո երբ իմ հարևանությամբ Ավանում 3 տուն ենթարկվեց զինված հարձակման կազմակերպված հանցավոր խմբի կողմից: Այս իշխանությունը ինձ ոչ միայն քաղաքական հետապնդման է ենթարկում, այլ նաև ինձ զրկել է իմ ինքնապաշտպանության սահմանադրական իրավունքից:
Վաղուց արդեն որևէ կասկած չկա, իմ և այլ գիտակից հայերի մոտ, որ այս իշխանությունը ոչ միայն չի ծառայում հայկական շահերին, այլ նաև մեր իսկ վճարած հարկերը օգտագործում է մեր դեմ՝ հայկական շահեր սպասարկողներին ճնշելու համար: Եվ հետևաբար ակնհայտ է, որ այս իշխանությունը սպասարկում է մեր թշնամիների շահերը:
Այս ամենը չի դադարելու, քանի չենք համախմբվում, քանի դեռ մեր նեղ անձնական կամ ներխմբային փոքր շահերը գերակա են հանրային շահին, Nիkոլյան՝ այն է թշնամական ռեժիմը հաղթելու է հայերին:
Մի՛ վախեցեք, մի՛ խեղճացեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more