Այս իշխանությունները ամեն ինչ արեցին,որ Հայաստանը դառնա քաղաքական անապատ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։
«Տեղի է ունենում քաղաքական դաշտի ամայացում
Անապատի նման մեր քաղաքական դաշտը ամայանում է:Եթե անկեղծ լինենք մատների վրա կարելի է հաշվել այն մարդկանց,ովքեր այսօր խոսում են,քաղաքական մտքի գեներացիան իջել է կատաստրոֆիկ ցածր մակարդակի:
Սա չի կարող անհետևանք մնալ երկրի համար այս կարևորագույն փուլում:
Չկան նոր դեմքեր,չկան նոր նախաձեռնություններ,չկան նոր մտքեր:Էլ ուր մնաց առաջանան նոր առաջնորդներ:
Այս իշխանությունները ամեն ինչ արեցին,որ Հայաստանը դառնա քաղաքական անապատ»,-գրել է նա։