▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս իշխանություններն «ազգային» բառից այնպես են խորշում, ինչպես թուրքը՝ խոզի մսից»․ Ատոմ Մխիթարյան

«Ներկա իշխանություններն «ազգային» բառից այնպես են խորշում, ինչպես թուրքը՝ խոզի մսից։ Այս նախագծում «ազգային» բառը կա միայն «Գիտությունների ազգային ակադեմիա» բառակապակցության մեջ։ Նրանց պետք է ազգայինն արմատախիլ անել»,- «ՀայաՔվե»-ի հրավիրած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին, ասաց ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը․ «Եթե կարճ, ապա այդ նախագիծն այն մասին է, որ պետք է ԳԱԱ-ն կազմաքանդել, այնտեղից միանգամից հանել գիտական բոլոր կազմակերպությունները, մի մասը բռնակցել ԲՈՒՀ-երին և այդ ԲՈՒՀ-երի անունները դնել համալսարան։ Գիտական կազմակերպությունները, համաձայն այս նախագծի, ևս երկար կյանք չեն ունենա, դրանք կբաժանվեն մի քանի տարատեսակների»,- նշեց Մխիթարյանը՝ մանրամասնելով սպասվող խնդիրները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more