▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս մասին Հ1-ով ձեզ չեն ասի

ՏԱՐԱԾԻՐ ԵՎ ՄԻԱՑԻՐ
Երկուշաբթի ժամը 11:30 –ին ՀՀ քաղաքացիները հավաքվում են Ազգային Ժողովի մոտ ընդդեմ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ։ Այդ ժամին տեղի է ունենալու ԱԺ քվեարկությունը: Պետական մակարդակի ծանրագույն հանցագործությունների արդյունքում ՀՀԿ-ն իր անողնաշար պատգամավորներով այժմ էլ պատրաստվում է մինչև 2043 թվականը ամբողջ էներգետիկ ոլորտը հանձնել Գազպրոմին՝ երկիրը կամովին զրկվելով ինքնիշխանության իրավունքներից: Հիշեք պատմական դավաճանությունները, ԿՈՂՄ քվեարկողները ենթակա են խստագույն պատժի:

ԹՌՈՒՑԻԿԻ ՏԵՔՍՏԸ․ ՏՊԻՐ ՈՒ ՏԱՐԱԾԻՐ

ԱՅՍ ՄԱՍԻՆ Հ1-ՈՎ ՁԵԶ ՉԵՆ ԱՍԻ

«Հանրապետական» կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ԹԱՔՑՐԵԼ է, որ 2011 թվից Հայաստանը 300 մլն դոլար պարտք է կուտակել ռուսական «Գազպրոմ» ընկերությանը։ Այժմ այդ պարտքի դիմաց 100%-ով Ռուսաստանին է ՀԱՆՁՆՈՒՄ գազի ոլորտը՝ վտանգելով մեր պետության ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ։

ՍԱ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է։

Ռուսաստանի հետ փորձում են կնքել համաձայնագիր, ըստ որի

•Հայաստանը իրավունք չունի գազ առնել որևէ այլ ընկերությունից։

•Հայաստանի գազի ոլորտի բոլոր ենթակառուցվածքները տնօրինելու է Ռուսաստանը։

•Ռուսաստանը իրավունք է ստանում գազի ոլորտի գույքը և տնօրինման իրավունքները վաճառել ուրիշ երկրի, օրինակ՝ Թուրքիային կամ Ադրբեջանին։

•Հայաստանի ապագա ոչ մի օրենք չի կարող փոխել կամ չեղյալ համարել այս համաձայնագիրը։

•Հայաստանի գազի ոլորտի և սպառողների մասին տեղեկություններն այլևս պետական գաղտնիք չեն, Ռուսաստանը կարող է տրամադրել դրանք ցանկացած երրորդ կողմի, օրինակ՝ Թուրքիային կամ Ադրբեջանին:

•Հայաստանը իրավունք չունի գազ արտահանտել, օրինակ՝ դեպի Արցախ։
Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 23-ին Ազգային Ժողովում ՀՀԿ-ն պատրաստվում է վավերացնել այս համաձայնագիրը։

Ի՞նչ կարող ենք անել մենք

•Տարածել այս տեղեկությունը մեր շրջապատում, ֆեյսբուքով, թվիթերով, օդնոկլասնիկով

•Երկուշաբթի, ամսի 23-ին, ժամը 11։30-ին լինել Ազգային Ժողովի դիմաց։

•Վարորդները կարող են մեքենաներով ողողել Բաղրամյան փողոցը և միացնել ազդանշանները։ Եթե մենք իսկապես շատ լինենք, կարող ենք շրջափակել Ազգային Ժողովը և թույլ չտալ վավերացնել այս ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more