«Այս օրերին 1կմ-ի համար տաքսիստները 2000-2500 դրամ են պահանջում». Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանում հասարակական տրանսպորտը վերացել է:
Այս օրերին ժամը 20:00-ից հետո Երևանում հնարավոր չէ հասարակական տրանսպորտից օգտվել, քանզի այն բացակայում է:
Չկա: Нет. Yox.
Գրեթե բացակայում են նաև տաքսիները: Վերջիններիս զգալի մասի վարորդներն էլ Ավինյան Տիգրանի հոր կողմից նկարագրված պերսոնաժներն են, որոնք 1-1,5 կմ-ի համար ուղևորներից 2000-2500 ՀՀ դրամ են պահանջում:
Ի՞նչ ասեմ: Սա Ավինյան Տիգրանի Երևանն է:
Երևանի քաղաքապետարան, ՀՀ պետական եկամուտների կոմիտե, Նիկոլ Փաշինյան, ՀՀ ներքին գործերի նախարարություն, նկարում պատկերվածը Ավինյան Տիգրանի հոր նկարագրած պերսոնաժներից է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet