▲ Դեպի վեր

Wednesday, 09.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Այս պաուզան բավականին վատ ռիսկեր է պարունակում». քաղտեխնոլոգը` Մարտուն Գրիգորյանի  լռության մասին

«Այս պաուզան բավականին վատ ռիսկեր է պարունակում». քաղտեխնոլոգը` Գյումրու ընտրություններից հետո Մարտուն Գրիգորյանի  լռության մասին

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Armenia Sputnik-ի մամուլի կենտրոնում ասել է, որ այս դադարը կարող է ոմանց քաղաքական դիակ դարձնել․ «Հաշվի առնելով, որ առաջիկայում պետք է լինեն համապետական ընտրություններ, Գյումրիի ընտրություններում յուրաքանչյուրի վարքագիծը ֆիքսվելու է և համապետականի ժամանակ այդ խոսակցությունները բարձրանալու են»։

***

«Թե ոնց է վարվելու կամ ոնց ենք վարվելու՝ կհայտարարենք էն ժամանակ, երբ կորոշենք, որ պետք է հայտարարենք»,- «Ֆակտոր»-ի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի որոշմանը։ Նշենք, որ Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի կազմում են Արթուր Վանեցյանի «Հայրենիք» և Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» կուսակցությունները։ Հստակեցնող հարցին՝ ե՞րբ կորոշեն հայտարարել, Վանեցյանը կարճ արձագանքել է՝ «սպասենք»։
Հիշեցնենք, որ Գյումրիի արտահերթ ընտրություններից հետո Մարտուն Գրիգորյանը դեռ չի հայտնել՝ ում է աջակցելու և ինչպես է վարվելու։ Միայն մարտի 31-ին՝ օրվա վերջում ֆեյսբուքյան էջում հակիրճ գրառում էր կատարել, որ վերահաստատում է` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու: Ի տարբերություն Մարտուն Գրիգորյանի, «Իմ հզոր համայնք» կուսակցությունն ու «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել են, որ պատրաստ են քաղաքապետ ընտրել ընդդիմությունից ամենաշատ քվե ստացած Վարդան Ղուկասյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more