▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս տարվա Գրականության բնագավառում Պետական մրցանակի հասցեատերը կանխավ հայտնի է

Պարզվում է, որ Հայաստանի Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը իր գիրքը ներկայացրել է ՀՀ Պետական մրցանակի: Թվում է, արտառոցություն չկա, ամեն մի գրող ունի դրա իրավունքը: Բայց խնդիրը նրանումն է, որ մրցանակաբաշխության հանձնաժողովի բոլոր անդամները, անխտիր, Հայաստանի Գրողների միության անդամներ են, հո չեն մերժելու իրենց նորընտիր նախագահի ժողովածուն, անկախ նրա գրական-գեղարվեստական արժեքից, անկախ նրանից, որ այնտեղ զետեղված գործերի մեծ մասը յոթ տարվա վաղեմության են, ինչով հակասում են կանոնակարգին: Բացի այս, Միլիտոնյանը նաև Գրահրատարակչական գործակալության պետն է, այսինքն հանձնաժողովի վրա ազդելու ևս մի ծանր մահակ: Այսպիսով ի սկզբանե ու հիմնավորապես խախտված է մրցակիցների մեկնարկային հավասարության սկզբունքը: Եվ կարելի է մազաչափ իսկ չկասկածել, որ գրականության ասպարեզի այս տարվա Պետական մրցանակի հասցեատերը կանխավ հայտնի է, այնպես որ առավել շողոքորթ գրողները հնարավորություն ունեն այսօրվանից իսկ շնորհավորելու իրենց սիրելի նախագահին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more